Փնտրում ենք եղանակ՝ մարդկանց տեղաշորոշման մասին` ԱԺ-ի կողմից չընդունված նախագիծը կրկին ԱԺ ներկայացնելու համար. Նիկոլ Փաշինյան
Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում նշեց, որ երկրում առկա սահմանափակումները քաղաքական նպատակներով չեն մտցվել, այլ իրավիճակը կառավարելի պահելու և կորոնավիրուսը հաղթահարելու համար:
Նա նշեց, որ սրանով է պայմանավորված եղել նաև Ազգային ժողովում ներկայացված նախագիծը՝ քաղաքացիների տեղորշման վերաբերյալ, որը չընդունվեց: Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հիմա փնտրվում է եղանակ նորից նախագիծը Ազգային ժողով ներկայացնելու:
«Երբ քաղաքացու մոտ դրական դեպք է արձանգրվում, փորձում ենք հասկանալ, թե որտեղից է վարակվել, և վարակված անձը ում հետ է շփվել և այս կատիգորիայի մարդկանց մեկուսացնում ենք, բայց մենք հիմա ունենք իրավիճակներ երբ վստահ չենք, թե քաղաքացին ումից է վարակվել, և ում հետ է շփվել»,-ասաց վարչապետը:
Նա նշեց, որ միջազգային փորձը հաշվի առնելով՝ մեխանիզմ են գտել, որ քանի որ բոլորը բջջային հեռախոսներ ունեն, համակարգիչը շատ ավելի արագ ցույց կտա, թե մարդը վերջին շրջանում ում հետ է շփվել և օրենսդրական փոփոխությունը հնարավորություն կտա, որ կարողանան նախ մարդկանց իրազեկել և հասկանալ այն շրջանակը, որի հետ պետք է աշխատեն: «Համոզված եղեք, որ որևէ այլ նպատակով այդ տվյալները չեն օգտագործվելու, չեն պահվելու»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե հասկանում է, որ սա այնքան էլ հաճելի բա չէ, և իրենք հաճույքով չէ, որ այս սահմանափակումներն անում են: «Ընդհակառակը մեծագույն տհաճությամբ ենք անում, բայց հասկանում ենք, որ առանց այս միջոցների կիրառմամբ իրավիճակի հետագա զարգացումը շատ ավելի անկանխատեսելի կարող է դառնալ»,- ասաց նա:
Վարչապետը նշեց, որ այս ամենի արդյունքում առաջանում են չնախատեսված խնդիրներ, որոնց լուծման պատասխանատուն Կառավարությունն է, վարչապետն է : «Որքան սահմանափակումներ երկարում են, այնքան այդ պրոբլեմները խորանում են, այդ թվում տնտեսական պրոբլեմները: Ես հույս ունեմ, որ բոլորս ենք արձանագրում, որ այդ սահմանափակումները, որ կիրառվում են ո´չ կառավարության համար են, ո´չ բարձրաստիճան պաշտոնայների, այլ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար է»,-ասաց նա և խնդրեց ըմբռնումով մոտենալ այս իրավիճակին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ չեք կարող գտնել մի երկիր, որտեղ ամեն ինչ իդեալական է, չկա կա մի երկիր, որտեղ դիմակների դեֆիցիտ չկա, առողջապահական համակարգի աշխատանքի ծանրաբեռնվածություն չկա: Նա նաև կոչ արեց մնալ տանը, կարգապահություն ցուցաբերել:
Վարչապետը նշեց, որ դեպքերը շատանում են նաև այն պատճառով, որ սահմանափակումները ճշգրիտ չենք անում, թեև լինում են նաև բերովի դեպքեր, քանի որ բեռնափոխադրումներ են տեղի ունենում:
