«Փաստ». Արձագանք չկա՞, այն էլ ինչպես կա
«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայկական Շուշիում, որ ոմանց համար «դժբախտ ու դժգույն» էր, Ալիևը նորից հերթական պահանջաշարն է բարձրաձայնել՝ ուղղված Նիկոլ Փաշինյանի գլխավորած իշխանությանը: Տարբեր քաղաքական գործիչներ, հասարակական-քաղաքական դաշտի ներկայացուցիչներ, փորձագետներ, պարզապես հանրային հարթակներում ակտիվ հայրենակիցներ նշում ու նկատում են, որ ալիևյան պահանջներին պաշտոնական Երևանը անգամ չի արձագանքում, չի պատասխանում:
Այսինքն, ասելով, որ չեն պատասխանում, մեր այդ հայրենակիցները նկատի ունեն թշնամուն հակադարձելը: Այդ տեսանկյունից, իհարկե, նրանց դիտարկումները տեղին են. Նիկոլ Փաշինյանն ու իր քպական թիմը իսկապես էլ Ալիևին, Էրդողանին, մի խոսքով՝ Հայաստանի ու հայության թշնամիներին չեն հակադարձում կամ գրեթե չեն հակադարձում: Սակայն չի կարելի ասել, թե Ալիևի կամ, առավել ևս, Էրդողանի՝ Հայաստանին ուղղված ստորացուցիչ, նվաստացուցիչ ու պարզապես կործանարար պահանջները մնում են անարձագանք:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
