Փաշինյանն այսօրվա քվեարկությունից հետեւություններ կանի

Զարմանալի օրինաչափություն կա։ Հենց Նիկոլ Փաշինյանը բացակայում է երկրից, նրա հարազատ քաղաքական թիմի պառլամենտական խմբակցությունում սկսվում է շիլափլավը։ Այսօր կառավարության կողմից հավանության արժանացած օրինագիծը, որով ԱԺ նախագահը իրավունք պետք է ստանար մասնակցել Անվտանգության խորհրդի նիստերին, չընդունվեց։ Օրենքը սահմանադրական էր, հետեւաբար պետք էր ձայների 3/5-ը, որը, սակայն, չապահովվեց։ Ընդ որում, այստեղ մեղավոր էին ոչ այնքան ընդդիմադիրները, որքան հենց իշխանականները։ Ասում են, որ հետո «մշակումներ» են լինելու։ Սակայն ամեն դեպքում փաստը արձանագրվեց։ Ու այս ամենն այն ֆոնին, երբ երեկ Արարատ Միրզոյանի օգնականը հոխորտանքով հայտարարել էր, թե ԲՀԿ-ն որպեսզի էլ «կատոկի» տակ չհայտնվի դասեր կքաղի։ Արդեն հասկանալի է դասերն ով քաղեց ու ինչպես։ Եթե փորձենք ամփոփել կատարվածն, ապա կարող ենք հստակ արձանագրել․ Փաշինյանի քաղաքական հենարանը մեկ անձի շուրջ պտտվող կառույց է, որտեղ տիրապետում է կարապի խեցգետնի ու գայլաձկան տրամաբանությունը։ Սրա կողքին, հատկապես ինքնահաստատման փուլում գտնվող զանգվածի մոտ առկա է բավական խորն արմատակալած մեծամտություն, մինչդեռ բոլորին է հասկանալի, որ բոլորը, բացի մի քանի հոգուց, ձայներ հավաքել են զուտ իշխանափոխության ոգեւորության ալիքի վրա, Փաշինյանի «շվաքի ներքո»։ Գործող վարչապետի համար այս ամենից հետո, հասկանալի պետք է լինի այն, որ իր թիմի վրա, որտեղ առանձին խմբեր առանձին գեոպոլիտիկ կենտրոնների շահեր են նույնիսկ սպասարկում, այլեւս հույս դնել պետք չէ ու որքան հնարավոր է պետք է արագացնի գործընթացները, որպեսզի Լավրովի լեզվի սայթաքումը դարձնի իրականություն։ Ամենայն հավանականությամբ, իրադարձությունները հենց այդ հունով կգնան առաջ։
ը ոնց որ կարապը

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )