Իմ Քայլից» որ պատգամավորների «մեղքով» տապալվեց Արարատ Միրզոյանին վերաբերող օրինագիծը

Արդեն տեղեկացրել ենք, որ Ազգային Ժողովն առաջին ընթերցմամբ այսօր դեմ քվեարկեց «Իմ քայլի» պատգամավոր Աննա Կարապետյանի նախագծերին, որոնցով առաջարկում էր, որ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսուհետ մասնակցի Անվտանգության խորհրդի նիստերին՝ օրենքի ուժով: 66 կողմ, 14 դեմ, 20 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ նախագիծը չընդունվեց։ Քվեարկվող նախագծերից մեկը սահմանադրական օրենք է, որի ընդունման համար անհրաժեշտ էր պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 3/5-րդի կողմ քվեարկություն՝ 81 ձայն: ԲՀԿ-ականները ձեռնպահ մնացին: ԼՀԿ-ն դեմ քվեարկեց։ Գրել էինք, որ քվեարկությունն անակնկալի էր բերել իմքայլականներին։ Խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը քվեարկությունից րոպեներ անց քարտուղարությունից վերցրեց քվեարկության թերթիկը և դուրս եկավ նիստերի դահլիճից: Ավելի ուշ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում բուռն քննարկում է ծավալվել, թե ինչու տապալվեց քվեարկությունը:
Այսպես ասած, «ռազբիրատ» են արել ու փորձել հասկանալ, թե ովքեր են տապալել այդ քվեարկությունը, քանի որ ակնհայտ է, որ ոչ միայն ընդդիմությունը, այլեւ իշխանական պատգամավորներն են մասնակցել գործընթացին։ Մասնավորապես, մեծ թիվ են կազմել բացակաները։ Մեզ ասացին, որ ԱԺ նախագահի աշխատասենյակում են Սիփան Փաշինյանն ու Հակոբ Սիմիդյանը։ Ուշագրավ է, որ «Իմ Քայլից» 23 պատգամավոր էին բացակայում, նրանց նույնիսկ կեսը գործուղման չէին։ Ըստ ԱԺ կայքի՝ այս օրերին գործուղման մեջ են Ռուբեն Ռուբինյանը, Լիլիթ Մակունցը, Տաթեւիկ Հայրապետյանը, Լուսինե Բադալյանը, Նարեկ Զեյնալյանը, Հրաչ Հակոբյանը, ընդամենը վեց պատգամավոր, մնացածը անհայտ պատճառներով բացակայել են՝
Հովհաննես Իգիթյան, Արման Բոշյան, Արման Եղոյան, Թագուհի Ղազարյան, Սոնա Ղազարյան, Սուրեն Գրիգորյան , Սիսակ Գաբրիելյան, Արուսյակ Ջուլհակյան , Ռուստամ Բաքոյան , Արգիշտի Մեխակյան, Սերգեյ Մովսիսյան, Արեն Մկրտչյան, Վաղարշակ Հակոբյան, Լիլիթ Ստեփանյան Սոֆիա Հովսեփյան, Արմեն Խաչատրյան։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )