Փաշինյանի վարչախումբը մոռացել է 2020 թ․-ի պատերազմի մասին, որտեղ մեր դեմ կիրառվել են Ուկրաինայից մատակարարված ֆոսֆորային զենքեր
Փաշինյանի վարչախումբը մոռացել է 2020 թ․-ի պատերազմի մասին, որտեղ մեր դեմ կիրառվել են Ուկրաինայից մատակարարված ֆոսֆորային զենքեր
Արդեն հայտնի հայտնի է, որ Ուկրաինայի նախագահ Վլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան և Ադրբեջան, սա կլինի նրա առաջին տարածաշրջանային այցը Հարավային Կովկաս։
Հատկանշական է, որ Ուկրաինայի նախագահը բավականին ջերմ հարաբերությունների մեջ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, տարբեր հարցերում աջակցում է վերջինիս, ինչպես նաև հենց Զելենսկու շնորհիվ է Ալիևին հաջողվում իր դեմքը փրկել՝ Ադրբեջանում տեղի ունեցող բռնաճնշումների, կոռուցիոն սկանդալների և բազմաթիվ այլ ապօրինությունների համատեքստում։ Հայաստանի գործող իշխանությունների հիշողությունը շատ կարճ է, համենայնդեպս Նիկոլ Փաշինյանի վարչախումբը մոռացել է 2020 թ․-ի պատերազմի մասին, որտեղ մեր դեմ կիրառվել են Ուկրաինայից մատակարարված ֆոսֆորային զենքեր։ Փաստերը իրար կողքի եթե դնես, ապա տպավորություն է, թե Հայաստանի գործող իշխանությունները ամեն ինչ անում են, որպեսզի կատաղեցնեն Ռուսաստանին։Նախ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Փաշինյանի կինը`Աննա Հակոբյանը Ուկրաինա մեկնեց և ցավակցությունների տեսարան բեմադրեց, ինչին հաջորդեց Արցախում սահմանային լարվածությունը։
Հիմա շարունակում են դարձյալ առաջ տանել նույն գինը, որը շատ թանկ է արժենալու Հայաստանի վրա։
