Փաշինյանը Շիրակի մարզում է

Հայտնել էինք, որ այսօր Նիկոլ Փաշինյանը Շիրակի մարզ է այցելել։ Փաշինյանի առաջին կանգառը Գյումրիում էր, որտեղ ուժեղացված ոստիկանական հսկողություն էր, որոշ կենտրոնական փողոցներ էլ միակողմանի փակ էին։

Նիկոլ Փաշինյանի հաջորդ կանգառը Կապս գյուղում էր, որտեղ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանի մորաքույրն է տնօրեն։
Փաշինյանը նախատեսված ժամից ուշացավ։ Նիկոլ Փաշինյանի այցից առաջ ուսուցիչներ էին բերվել ոչ միայն Շիրակի մարզի այլ գյուղերից, այլ նաև Արմավիրի մարզից, ովքեր դժգոհում էին, որ նույնիսկ մի բաժակ ջուր չտվեցին և իրենց կամքին հակառակ են այդտեղ։
Փաշինյանը եկավ, բայց լրագրողների համար հանդիպումը արգելված էր լուսաբանել։
Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ական էլիտան փակ հանդիպում է ունեցել ուսուցիչների հետ։

Share This