Փաշինյանը հարցեր ունի ԵԱՏՄ-ում իր բացակայությամբ ընդունված հայտարարության վերաբերյալ
Կառավարության նիստում Փաշինյանը ասաց, որ գործընկերներին հարցեր ունի իր բացակայությամբ ընդունված հայտարարության շուրջ և պետք է հասկանալ դրա գործնական իմաստը։ Նրա խոսքով՝ արդյոք ԵԱՏՄ ցանկացած երկիր կարող է ցանկացած երկրի հետ կապված այսպիսի որոշումներ կայացնել՝ «մի օր արթնանան ու որոշումներ կայացնեն»։
«Իմ գնահատմամբ՝ եթե այս հարցի պատասխանն «այո» է, ուրեմն՝ ԵԱՏՄ-ն հայտարարում է ինքնալուծարման մասին, և մենք էլ պետք է այստեղից հետևություններ անենք»,— նշել է նա։
Փաշինյանը հավելել է, որ ԵԱՏՄ-ի հետ շատ սերտ ու ակտիվ աշխատում են և կանխավարկած չունեն, թե անշրջելի բան է տեղի ունեցել։ Նա վստահեցրել է, որ լուծումներ կլինեն, իսկ դրանց բացակայությունը առաջին հերթին այլ բան կ նշանակի ԵԱՏՄ-ի համար։
