Հակակոռուպցիոն կոմիտեն ընտրակաշառք տալու դեպքեր է բացահայտել (տեսանյութ)

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների իրականացրած միջոցառումների արդյունքում ստացվել են փաստական տվյալներ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցչի կողմից Ազգային ժողովի ընտրություններին իրենց կուսակցության օգտին քվեարկելու պայմանով ընտրակաշառք տալու, ինչպես նաև որպես ընտրակաշառք այլ ծառայություններ մատուցելու դեպքերի մասին։

Դեպքի առթիվ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով ձերբակալվել են մի շարք անձինք, կատարվել են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ։

Share This