Ցուցարարները փակել են Բարսելոնայի օդանավակայան տանող ճանապարհն ու տերմինալներից մեկը
Բարսելոնայի Էլ Պրատ օդանավակայանի մերձակայքում Կատալոնիայի անկախության կողմնակիցների և ոստիկանների միջև բախումներ են տեղի ունենում: Այդ մասին Газета-ի փոխանցմամբ՝ հայտնում է Associated Press-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ հազարավոր մարդիկ արգելափակել են օդանավակայանի 1-ին տերմինալը, ևս մի քանի տասնյակն ակցիա են իրականացնում շենքի ներսում:
Բացի այդ, ցուցարարները փակել են օդանավակայանի ճանապարհը:
Ոստիկանները՝ պաշտպանիչ հանդերձանքով, մահակներ են գործի դրել՝ հեռացնելու ցուցարաներին տերմինալի տարածքից:
Այս պահի դրությամբ հետաձգվել է 24 չվերթ, քանի որ ուղևորները չեն կարողացել ժամանակին ինքնաթիռ նստել:
