Ցավոք, ևս 16 000 մարդ արտագաղթել է ՀՀ-ից
ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
«2019 թ., ցավոք, ևս 16 000 մարդ արտագաղթել է ՀՀ-ից: Միայն 9900 կազմող բնական աճի շնորհիվ է, որ մեր երկրի բնակչությունը անցած տարի նվազել է ընդամենը 6100-ով: Պաշտոնական վիճակագրություն է: Այս մաշեցնող արյունահոսությունը պետք է կանգնեցվի: Ամեն գնով: Այս հարցում հեշտ ու առասպելական լուծումներ չկան, ինչպես իր երանելի օրերում համոզում էր Նիկոլ Փաշինյանը:»
