Արսեն Միքայելյան. «Թատրոնի դրամարկղի տանիքին գտա այն մարդկանց, որոնք որոշիչ դարձան իմ ձեւավորման հարցում»

BRAVO.am-ի նոր շարքն ընթերցողներին կօգնի նորովի ճանաչել մշակույթի, սպորտի եւ մյուս ոլորտների մարդկանց: Այս անգամ զրուցել ենք Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Միքայելյանի հետ:

– 3 բացահայտում Ձեր մասին, որ քչերը գիտեն:

– Վախենում եմ ամբոխից, երազում եմ համամոլորակային խաղաղության մասին, որ մարդկությունն էլ իրար ուտելու պատճառներ չունենա, ուզում եմ երեխա ունենալ (ծիծաղում է,-հեղ.)։

– Արվեստի 3 գործ, որոնք ամենաշատն են ազդել Ձեզ վրա:

– Հերման Հեսսեի «Տափաստանի գայլը», «Իմ անձնական Այդահո նահանգ» ֆիլմում Ռիվեր Ֆենիքսի դերակատարումը, «The Doors» խմբի երգերը:

– Դերասան լինելու 3 առավելություն:

– Գունավորում է իրականությունը, մշտապես երեխա ես՝ անկախ տարիքից, սկսում ես ճանաչել քո անճանաչելի կողմերը։

Share This