Տոկիոյի Օլիմպիական խաղերի առաջին մրցաշարը նախքան պաշտոնական բացման արարողությունը մեկնարկել է

Տոկիոյի Օլիմպիական խաղերի առաջին մրցաշարը մեկնարկել է:

Ինչպես հայտնում է ТАСС-ը, սոֆթբոլի Ավսրտալիայի և Ճապոնիայի կանանց հավաքականները սկսել են առաջին հանդիպումը Ֆուկուսիմայի մարզադաշտում:

Թեև խաղերի բացման պաշտոնական արարողությունը հուլիսի 23-ին է կայանալու, բայց, ինչպես ավանդաբար, որոշ մրցելույթներ մինչ այդ են մեկնարկում. 1996 թ. հետո առաջին անգամ Օլիմպիական խաղերի մեկնարկը չի տվել ֆուտբոլի մրցաշարը:

Սոֆթբոլն ընդգրկված է եղել Օլիմպիական խաղերի խաղացանկում 1996-2008 թթ., բայց Փարիզում 2024 թ. կայանալիք խաղերի խաղացանկից այն կբացակայի:

Սոֆթբոլը բեյսբոլի տարատեսակ է, որի ժամանակ ավելի փոքր է վնասվածքներ ստանալու հավանականությունը, քանի որ ավելի փափուկ գնդակ և դրան հարվածելու համար նախատեսված ավելի մեծ ձող է կիրառվում, մարզադաշտն առավել փոքր է, իսկ խաղափուլերը բեյսբոլի համեմատ՝ երկուսով պակաս:

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )