Տարած-հետբերած ՔՊ-ականների կարելի է տեսնել կառավարման ցանկացած ոլորտում, կարևորը՝քայլած լինի, քայլած
Ով ուզում ես եղիր, կարևորը իշխանության հետ քայլած լինես
Տարած-հետբերած ՔՊ-ականների կարելի է տեսնել կառավարման ցանկացած ոլորտում, կարևորը՝քայլած լինի, քայլած։
Ժողովրդավարության ջատագով Նիկոլ Փաշինյանը, որ երկրում ամեն ինչ պահի իր ձեռքը, կամ ավելի ճիշտ վերահսկողության տակ, ամեն ոլորտում՝մանկապարտեզից մինչև բուժհիմնարկեր նշանակում է իրեն հավատարմության երդում տված կադրերով։Ըստ էության, այդ նշանակումների մեջ տրամաբանություն չկա, օրինակ՝դպրոցի տնօրեն կարող են նշանակել մեկին, ով կառավարման հետ կապ չունի, կամ հեռու է մանկավարժությունից։Միայն մեր երկրում է հնարավոր
տեխնիկական կրթյությամբ Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոն ղեկավարել, կամ ատամնատեխնիկը ամբողջ ինֆեկցիոն հիվանդանոց:Հա ի դեպ ատամնաբույժ տնօրենը շատ սրընթաց կերպով մտավ քաղաքական ասպարեզ։Հիմա Գյումրու ավագանու անդամ է, Քաղաքացիական պայմանագիր խմբակցությունից։Գյումրիի ընտանեկան բժշկության կենտրոնի տնօրենի ժ/պ Կարեն Թորոսյանը, ով մշտապես աչքի էր ընկնում 2021թ․-ի Գյումրիի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավներից՝պարզվում է, որ նախկինում ևս աշխատել է բուժհաստատություններում, որպես տնտեսագետ։Տրամաբանությունը հետևյալն է, որ ՔՊ-ականների համար մի պաշտոնից, մյուսին անցնելը պարզապես տրամպլին է կարիերայի աճի համար։Այնպես որ անշրջելի փաստ է, որ ոչ մի ՔՊ-ական անգործ չի մնա։
