Տանս Լֆիկի <<Վարչապետ>> օղի ունեմ ուղարկե՞մ․ Իոաննիսյանը՝ Փաշինյանին (ֆոտո)
Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իրենց առանձնատան խոհանոցից լուսանկար էր հրապարակել, թե ինչպես են կինն ու դուստրը բլինչիկ պատրաստում՝ գրելով․ «Բլինչիկն անմահ է, պարզապես օրն է փոխվել»։
Այս հրապարակման տակ Հանրային խորհրդի անդամ, «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության ղեկավար Դանիել Իոաննիսյանը մեկնաբանություն է թողել՝ Փաշինյանին առաջարկելով իր ունեցած «Վարչապետ» օղուց, որը հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանի՝ Լֆիկի հետհեղափոխական հերթական «ստեղծագործություններից» է։
«Տանս Լֆիկի «Վարչապետ» օղի ունեմ։ Ուղարկե՞մ»,-գրել է Իոաննիսյանը։
