Վրաստանի դեսպանը Կիևից կվերադառնա Թբիլիսի

Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլյա Դարչիաշվիլին հայտնել է, որ Կիևում երկրի դեսպան Գիորգի Զաքարտավիլին մոտ ժամանակներս կվերադառնա Թբիլիսի։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նախարարի խոսքով՝ Զաքարտավիլին մոտ ժամանակներս կվերադառնա Վրաստանի տարածք։ Նա նաև ընդգծել է, թե ինչու է այդ որոշումը կայացվել.

«Կարծում եմ, որ նախկին նախագահի (Միխայիլ Սահակաշվիլի) հետ կապված ամեն ինչ պարզ է»,- ասել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը։

Share This