Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը

[contact-form][contact-field label=”Name” type=”name” required=”true” /][contact-field label=”Email” type=”email” required=”true” /][contact-field label=”Website” type=”url” /][contact-field label=”Message” type=”textarea” /][/contact-form]

«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոն ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությանը՝ ՀԴՄ կտրոն պահանջելու, այն չտրամադրողներին նկարելու մասին։
Խուրշուդյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Մինչեւ մանրածախից 100% ՀԴՄ կտրոն խփել պահանջելը.
1. Ապահովեք, որպեսզի մաքսատներում բացառվի առանց մաքսազերծման ֆուռերով սննդամթերք ներկրելը,
2. Վերացրեք Սամվել Ալեքսանյանին պատկանող բիզնեսների արտոնյալ կարգավիճակը, երբ դրանց մատակարարները 100%-ոց անպատժելիություն զգալով բազմաթիվ մանրածախ օբյեկտների ապրանք են մատակարարում առանց հաշիվ ապրանքագրերի, որի մասին արդեն մեկ տարի է ահազանգում եմ, եւ որի մասին տեղյակ են թե’ ՊԵԿ-ու եւ թե’ ԱԱԾ-ում։
3. Վերջապես, վերականգնեք ՀԴՄ-ների համարներով շահումների խաղարկությունը եւ դրանցում նշված գումարի որոշակի տոկոսի չափով (ասենք, 1 տոկոսի) քաղաքացիներին գումարի վերադարձի ինստիտուտը’ ՊԵԿ-ին հանձնելու դեպքում»։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )