Սմարթ զուգարաններ սարքի, արհեստական ինտելեկ

Հայրենի կառավարության այս տարվա առաջին նիստը զերծ չմնաց զուտ փաշինյանական կիքսերից։ Այս անգամ հերթը զուգարաններինն էր։ Հայոց վարչապետը, պարզվում է, դժգոհ է հանրապետության զուգարաններից ու այդ մասին արտահայտվեց կառավարության նիստում։ Նա զուգարանների հաճախ հանդիպող ոչ բարվոք վիճակը համարեց քաղաքակրթական խնդիր եւ հայտարարեց, որ կառավարությունում զուգարանների ստանդարտներ են մշակվում։ «5 հարկանի ռեստորան են սարքում, որտեղ աթոռները ոսկեջրած են, սակայն երբ զուգարանի դուռը բացում ես, քեզ թվում է, որ աղետյալ շրջանում ես գտնվում»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։ Թե որոնք են քսանմեկերորդ դարին հարիր զուգարանների ստանդարտները, դժվար է ասել։ Օրինակ կարող են լինել սմարթ-զուգարաններ, երբ ամեն ինչ արվում է արհեստական ինտելեկտի միջոցով, քեզ մնում է միայն դուռը բացել ու մտնել «դրախտավայր»։ Էլ ինչ Փաշինյան, եթե չխոսի նաեւ ստանդարտների խստացման, ու տուգանքների մասին։ Այսպես հնարավոր է, որ օրինակ լինի զուգարանի տուգանք։ Ով ստանդարտից ավել բան արեց՝ տուգանվում է ասենք նվազագույն աշխատավարձի եռապատիկի չափով։ Բա հլը էդքան տուգանվեք նայենք փող կունենաք, որ մի բան ուտեք, որ մի բան էլ անեք։ Բայց ամենահետաքրքիր հարցը այն է, թե Փաշինյանն անձամբ է զուգարաններով շրջել, թե Մարիամիկն է հարսանիքի ժամանակ զուգարանում սելֆի անելիս, դժգոհ մնացել։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )