Վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացածներից 2-ը Իրանի քաղաքացիներ են
Այսօր Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկի ընկնելու հետևանքով մահացած երեք աշխատակիցներից երկուսը Իրանի քաղաքացիներ են, մեկը՝ Հայաստանի։ Կռունկավարի մարմինը դեռևս ներսում է, իսկ աշտարակի տակ մնացած աշխատակցներից մեկի մարմինը մասնատվել է։
Թղթակիցը հայտնում է, որ աշխատակիցները եկել էին կռունկն ապամոնտաժելու, երբ տեղի ունեցավ դեպքը։ Դեպքի վայրում ընթանում են քննչական գործողություններ, և մարմինները դեռ չեն դուրս բերվել շինհրապարակից։
