Հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 30-ին

ԿԸՀ-ի տեղեկացմամբ, հոկտեմբերի 25-ի ՏԻՄ ընտրությունների քարոզչությունը համամասնական համայնքներում կմեկնարկի սեպտեմբերի 30-ին, մեծամասնականներում՝ հոկտեմբերի 5-ին։ Երկու դեպքում էլ ավարտը հոկտեմբերի 23-ին է՝ ժամը 24։00-ին։

Համամասնական՝ Արարատի՝ Արտաշատ, Արմավիրի՝ Արմավիր, Արաքս, Գեղարքունիքի՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Կոտայքի՝ Հրազդան, Ծաղկաձոր, Գառնի, Շիրակի՝ Արթիկ, Ախուրյան, Սյունիքի՝ Գորիս, Մեղրի, Վայոց ձորի՝ Եղեգնաձոր, Վայք, Ջերմուկ, Տավուշի՝ Իջևան, Դիլիջան, Լոռու՝ Ստեփանավան։ Մեծամասնական՝ Լոռու՝ Ֆիոլետովո, Արագածոտնի՝ Շամիրամ։

Արգելվում է ընտրողներին դրամ, սննդամթերք, արժեթղթեր, այլ ապրանքներ կամ ծառայություններ տալը կամ խոստանալը։ Քարոզչական նյութերը չի կարելի տեղադրել դպրոցներում, հասարակական սննդի և առևտրի օբյեկտներում, վերելակներում, հասարակական տրանսպորտում և տաքսիներում, ինչպես նաև պոկել, պատռել կամ վնասել։

Share This