Վարշավայի համար Երեւանը ռուսամետ է, իսկ Բաքվի դեպքում՝ կեցցեն նավթն ու գազը

Վարշավայի համար Երեւանը ռուսամետ է, իսկ Բաքվի դեպքում՝ կեցցեն նավթն ու գազը Փաշինյանի Լեհաստան չմեկնելը, Երկրորդ աշխարհամարտի մեկնարկի ութսունամյակի հիշատակի միջոցառումներին եւ ապա նաեւ՝ տնտեսական համաժողովին չմասնակցելը, ըստ «Ժամանակի» ունի բավական խորն արմատներ։ Իհարկե, մենք արդեն քննարկել էինք դրա պատճառներից մեկը․ այն, որ Փաշինյանը չի մեկնել, որովհետեւ Մոսկվան այդ միջոցառումներին հրավիրված չի եղել։ Սակայն պարզվում է, որ կա նաեւ երկրորդ պատճառ։ Խոսքն այն մասին է, որ Փաշինյանն ուզել է հանդիպել Լեհաստանի նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկու հետ, իսկ Վարշավան, հաշվի առնելով, որ Կոմորովսկին հեռացող նախագահ է եւ մոտենում է նրա պաշտոնավարման ավարտը, այդ հանդիպումը չի համարել նպատակահարմար։ Ի դեպ, Լեհաստանի նախագահի համար Հարավային Կովկասը անծանոթ ռեգիոն չէ։ Նա այցելել է ռեգիոն, սակայն ոչ Հայաստան, այլ եղել է Ադրբեջանում եւ հնչեցրել բավական ադրբեջանամետ հայտարարություններ ԼՂ կարգավորման հարցի առնչությամբ։ Լեհաստանը որպես արմատական ՆԱՏՕ-ական եւ ամերիկամետ երկիր, հենց այնպես չէ, որ նման կեցվածք կորդեգրեր ռուսամետ Երեւանի հանդեպ։ Ադրբեջանն էլ իհարկե, ռուսամետություն ունի, սակայն ադրբեջանական նավթն ու գազը բոլոր հարցերը, մեղմ ասած լուծում են։
