Դպրոցների տնօրենների ժողովը տեղի կունենա Նոր Կյանքում
Շիրակի մարզում այս տարվա դպրոցների տնօրենների ավանդական ժողովը տեղի է ունենալու Արթիկի տարածաշրջանի Նոր Կյանք գյուղում։ Նոր ուսումնական տարվա մեկնարկից առաջ նմանատիպ ժողովներն ունեն ուղենշային բնույթ կրթական հաստատությունների համար։


