Վարազդատ Կարապետյանի համար Ամուլսարի հնարավոր շահագործումը շարունակում է մնալ խնդրահարույց

«Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանն այսօր լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հնարավոր շահագործման խնդրին ու բավական հետաքրքիր հայտարարություններ արել։ Նա մասնավորապես ասել է, որ քննության անցկացումը ճիշտ է, ու քանի որ կա նշանակված ծառայողական քննույուն, ապա հարկ է սպասել, մինչեւ դրա արդյունքները կհրապարակվեն։ Ի դեպ, հիշեցնենք, որ մինչեւ սեպտեմբերի չորսը Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարելու է, թե նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն կա, թե ոչ։ Միայն «ԷԼԱՐԴ»-ի ներկայացրած հաշվետվությունն ուսումնասիրելով՝ պատգամավորը բազմաթիվ խնդիրներ է հայտնաբերել, որոնց մասին խոսվել է նաեւ հայտնի տեսակապային կոնֆերանսի ժամանակ։ «Իմ անձնական զգացողությունն այն է, որ նոր ՇՄԱԳ-ը չի անցնի փորձաքննությունը՝ հաշվի առնելով գետերի ակունքները և այլն»,- մասնավորապես ասել է պատգամավոր Կարապետյանը։ Ի դեպ, նա այն պատգամավորներից է, որոնք ունեն սեփական կարծիք եւ այն պնդում են, քանի որ հասկանում են, որ հաշվետու են իրենց մանդատ տված ժողովրդի առաջ եւ չեն գտնում, որ միայն Փաշինյանի ռեյտինգի հաշվին են հայտնվել պառլամենտի փափուկ բազկաթոռում։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )