Վաշինգտոնում սպանել են Իսրայելի դեսպանատան երկու աշխատակցի

Վաշինգտոնում Հրեական թանգարանի մոտ սպանվել է Իսրայելի դեսպանատան երկու աշխատակից։ Այս մասին հայտարարել Է Միացյալ Նահանգների ներքին անվտանգության նախարարության ղեկավար Քրիստի Նոյեմը X-ում։

«Իսրայելի դեսպանատան երկու աշխատակիցները զուր տեղը սպանվել են Վաշինգտոնի հրեական թանգարանումՄենք ակտիվ հետաքննություն ենք անցկացնում և աշխատում ենք լրացուցիչ տեղեկություններ ստանալու ուղղությամբ», – ասել է նախարարը։

Նոյեմն ընդգծել է, որ հարձակվողը չի խուսափի կատարվածի համար պատասխանատվությունից։

Share This