Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանության բոլոր կենտրոններում վերահսկման տեսացիկներ են տեղադրվել՝ Էրդողանի այցին ընդառաջ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Վաշինգտոն կատարելիք այցին ընդառաջ՝ թուրքական դեսպանությունը վերահսկման նոր տեսախցիկներ է տեղադրել մայրաքաղաքի տարածքում իր բոլոր դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ։
Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը՝ հիշեցնելով, որ սա Էրդողանի առաջին այցն է Վաշինգտոն 2017-ի մայիսին տեղի ունեցած միջադեպից հետո, երբ թուրք առաջնորդի թիկնապահները հարձակում էին գործել հայ, քուրդ և ամերիկացի խաղաղ ցուցարարների դեմ։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից հետո Էրդողանը սպառնացել էր, որ կարող է չեղարկել այցելությունն ԱՄՆ, որը պետք է տեղի ունենա նոյեմբերի 13-ին՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերով։
