Էստեղ մարդիկ են, որոնց ուսերին է ապազգայինը բուհերից դուրս շպրտելու գործը. Ն. Մալյանը միացել է ուսանողների՝ ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց արվող նստացույցին
ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման ղեկավար Նարեկ Մալյանը իր ֆեյսբուքյան էջի ուղիղ միացմամբ հայտնեց, որ մի խումբ ուսանողներ նստացույց են անում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց:
Ըստ Մալյանի՝ ուսանողները բավականին մարտական են տրամադրված և նա վաղը ՎԵՏՕ հասարակական-քաղաքական շարժման օրակարգում կդնի ցուցարար ուսանողների աջակցության և օժանդակության հարցը:


