ՎԱՆԱՁՈՐՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՓՈԽԱՆՑԵԼ ԵՆ ԹՈՒՂԹ, ԳՐԻՉ ՈՒ <<ՄԵԾ ՑԱՎ>>
Արյունոտ ծաղրածու» նախագծի (ֆլեշմոբ) հեղինակները եղել են Վանաձորում։
«Մենք հիմա Վանաձորում ենք։ Հանդիպել ենք մեր երիտասարդներին, որոնք կուզեն Նիկոլօղլուի պայուսակի, ուսապարկի մեջ ինչ-որ բաներ նետել։ Ես կը խնդրեմ, որ մե քիչըմ աշխույժ լինեն բոլորը։ Ու կը խնդրեմ, որ շատ մարդիկ միանան մեզի», – տեսաուղերձում ասաց նախագծի համահեղինակ, ընդդիմադիր գործիչ Մկրտիչ Վարդանյանը։
Երիտասարդ երկու աղջիկ, միանալով ֆլեշմոբին, փոխանցեցին դատարկ թուղթ ու գրիչ՝ հրաժարականի դիմումի համար։
Ֆլեշմոբի հեղինակներ Մկրտիչ Վարդանյանը և իրավաբան Կարապետ Պողոսյանը Վանաձորում հանդիպել են նաև «Թռիչք» կրթամշակութային և խորհրդատվական կազմակերպության նախագահ Հովհաննես Նիկողոսյանի հետ։
«Ես ուսապարկի մեջ ցավ եմ գցում, մե՜ծ, մե՜ծ ցավ։ Էն աստիճանի մեծ ցավ, որ ինքը [Նիկոլ Փաշինյանը] պատճառեց էս ժողովրդին։ Որովհետև էսպիսի մեծ ցավ ժողովրդին գրեթե մեկ դար ոչ ոք չէր կարողացել պատճառել։ Էնպես որ, ես մեծ, անսահմանափակ մեծ ցավ եմ գցում ուսապարկի մեջ», – ասաց տեսաուղերձում Նիկողոսյանը։
