ՆՈՐ ՎՐԱՆ ԲԱՂՐԱՄՅԱՆՈՒՄ, ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ՍՏՈՐԱԳՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՈՒՄ ԱՐԱ ՍԱՂԱԹԵԼՅԱՆԻՆ ԱԶԱՏ ԱՐՁԱԿԵԼՈՒ ՊԱՀԱՆՋՈՎ

Բաղրամյանում շարունակում է ընթանալ «Հայրենիքի փրկության շարժման» հերթական հանրահավաքը։ Սրան զուգահեռ Բաղրամյան 19-ում մեկնարկել է կառավարության հետ խորհրդարանականների հարցուպատասխանը։

Տեղեկացանք, որ Բաղրամյանում նոր, կարմիր վրան է տեղադրվել, որտեղ քաղաքացիները մոտենում են, ստորագրում Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանին ազատ արձակելու համար։

Հիշեցնենք, որ փետրվարի 21-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը բավարարեց Ազգային անվտանգության ծառայության միջնորդությունը և երկու ամսով կալանավորեց Ազգային ժողովի աշխատակազմի նախկին ղեկավարին։

Ազգային անվտանգության ծառայությունը Ֆեյսբուքում «Գագիկ Սողոմոնյան» անվամբ հայտնի կեղծ էջի գործով մեղադրյալ է ներգրավել Արա Սաղաթելյանին։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )