Վանաձորում թալանել են տեղի մթերային խանութներից մեկի տնօրենի տունը. չհրկիզվող պահարանից հափշտակել են խոշոր չափի գումար և ոսկյա զարդեր. Shamshyan.com

Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննաչակն վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Լոռու մարզում տեղի ունեցած առանձնապես խոշոր չափի գողության փաստով։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, հունվարի 8-ին Վանաձոր քաղաքի ոստիկանության Բազումի բաժին է ահազանգել Վանաձոր քաղաքի Նաիրյան փողոցի բնակիչ՝ 51-ամյա Նունե Սարգսյանը և հայտնել, որ նույն օրը, ժամը 16։00-ից մինչև 23։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք 3-րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբի դուռն արտաքին միջամտությամբ բացելու միջոցով ներս են մտել տուն և ննջասենյակից հափշտակել չհրկիզվող պահարանում պահվող մոտ 2 մլն 500 հազար դրամ, 3300 ԱՄՆ դոլար, 2200 եվրո և տարբեր տեսակի ոսկյա զարդեր։

Այնուհետև գողը կամ գողերը հյուրասենյակի պահարանից հափշտակել են այնտեղ եղած 200 հազար դրամ։ Աղբյուրի տեղեկություններով՝ Ն. Սարգսյանը Վանաձորում հայտնի է որպես անհատ ձեռներեց և մթերային խանութի տնօրեն է։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )