Թրյուդոն հայտարարել է հետախուզական տվյալների առկայության մասին, որ Թեհրանում կործանված Boeing-ը խոցվել է Իրանի կողմից 00:36 • 10.01.20
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն հայտարարել է, որ իր երկիրն ունի հետախուզական տվյալներ առ այն, որ Թեհրանում կործանված Boeing 737-800-ը սխալմամբ խոցվել է Իրանի կողմից: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:
«Վերջին մի քանի ժամվա ընթացքում մեզ փոխանցել են հույժ կարևոր տեղեկատվություն միջադեպի վերաբերյալ: Ունենք հետախուզական տվյալներ մի քանի աղբյուրներից, որոնք նշում են, որ ուկրաինական ինքնաթիռը խոցվել է Իրանի «երկիր-օդ» հրթիռի կողմից»,- ասել է Թրյուդոն և հավելել, որ ինքնաթիռը սխալմամբ է խոցվել:
Ավելի վաղ CBC-ն հայտարարել էր, որ Ուկրաինայի միջազգային ավիաուղիներին պատկանող Boeing 737-800-ը խոցվել է հրթիռի կողմից: Իրանը, սակայն, բացառել է դա:
Հիշեցնենք, որ հունվարի 8-ին Թեհրանում օդ բարձրանալուց րոպեներ անց ընկել է 167 ուղևորի տեղափոխող ինքնաթիռը, օդանավում գտնվող բոլոր մարդիկ զոհվել են: Ուղևորների թվում է եղել Կանադայի 63 քաղաքացի:
