Վաղը Գագիկ Ծառուկյանի գործով փաստաբանները հանդես կգան մամուլի ասուլիսով
Վաղը՝ հուլիսի 24-ին` ժամը 11։00-ին, փաստաբաններ Էմին Խաչատրյանը և Երեմ Սարգսյանը Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում պարզաբանումներ կներկայացնեն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ իրականացվող գործընթացների մասին։
Հասցեն` Երևան, Պապ թագավորի (Ամիրյան) 4/7, «Իմպերիում Պլազա» բիզնես կենտրոնի շենք, 4-րդ հարկ:
