«Վալենսիան» պարտության մատնեց «Ռեալին»

Իսպանիայի առաջնության «Վալենսիան» տանը մրցեց Մադրիդի «Ռեալի» հետ եւ հաղթեց նվազագույն հաշվով։

33-րդ րոպեին դաշտի տերերի գոլը խփեց իսպանացի հարձակվող Դիեգո Լոպեսը։

«Ռեալը» 71 միավորով երրորդն է եւ ապահովել է տեղը լավագույն քառյակում ու Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիրը։ Երկրորդ տեղ բարձրացած Մադրիդի «Աթլետիկոն» ունին 72 միավոր։ «Վալենսիան» բարձրացավ 13-րդ տեղ՝ 40 միավոր։

Իսպանիայի առաջնություն, 35-րդ տուր

«Վալենսիա» – «Ռեալ Մադրիդ»՝ 1:0 (տեսանյութ)

Դիեգո Լոպես, 33

Հեռացում՝ Վինիսիուս Ժունիոր («Ռեալ»), 90+7

Share This