Սփյուռքի տարբեր համայնքների մեր հայրենակիցները շարունակում են անվերապահ աջակցություն հայտնել Գագիկ Ծառուկյանին. Իվետա Տոնոյան
Չեխիայում և Եվրոպայի տարբեր երկրներում գործող «Արմինիուս» միաբանությունը, դատապարտելով ԲՀԿ նախագահի նկատմամբ իրականացվող ապօրինությունների շղթան, պահանջում է օր առաջ ազատ արձակել նրան։
Միաբանության հիմնադիր Հարություն Առաքելյանի խոսքով՝ Գագիկ Ծառուկյանի շուրջ ծավալվող իրադարձությունները լուրջ հարված են Հայաստանի վարկանիշին և ի չիք են դարձնում ներդրումային անվտանգության ցանկացած երաշխիք։
Նա բարձր է գնահատել Ծառուկյանի ավանդը Հայրենիք–Սփյուռք կապի ամրապնդման, ինքնության պահպանման ու ազգային արժեքների տարածման գործում՝ ընդգծելով, որ նա իր համահայկական բարեգործական խոշոր ծրագրերով կոտրել է «միայն Սփյուռքն է օգնում Հայաստանին» կարծրատիպը, և համոզմունք հայտնել, որ արդարությունը կհաղթի։
