Սրբապղծութուն Երևանում․ «Եռաբլուրի» տարածքից գողացել են արծաթափայլ եղևնիներ
Մայիսի 14-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։45-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողացել են թվով 2 արծաթափայլ եղևնի։Shamshyan.com–ի փոխանցմամբ, գողության հետևանքով Երևան համայնքին պատճառվել է 150 հազար դրամի վնաս։
Դեպքի փաստով ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են Քննչական կոմիտեին։
