Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա
Ողջույնի խոսքում մասնավորապես ասվում է.
«Տևական ժամանակ է, ինչ Արցախի ժողովուրդը տոտալ շրջափակման մեջ է՝ վերջին շաբաթվա ընթացքում զրկված լինելով նույնիսկ մարդասիրական օգնություն ստանալու հնարավորությունից: Միջազգային հանրության աչքի առաջ, փաստորեն, ոտնահարվում է հայրենի բնօրրանում հայ բնակչության ապրելու իրավունքը։
Ստեղծված իրավիճակի ողջ ծանրությունն ընկ
նում է Ադրբեջանի ղեկավարության վրա, որն իր օրեցօր սաստկացող հակահայ հռետորաբանությամբ ու սադրիչ գործողություններով էլ ավելի է սրում լարվածությունը տարածաշրջանում ու փակուղի մտցնում հակամարտությունը»:

