Ստամբուլի արվեստանոցներից մեկում ոստիկանությունը 78 պատմական գտածո է հայտնաբերել ու առգրավել

Ստամբուլի ոստիկանության մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը հատուկ գործողության ընթացքում Շիշլի թաղամասի արվեստանոցներից մեկում մեծ քանակությամբ ապօրինի պահվող պատմական գտածոներ է հայտնաբերել: Այս մասին տեղեկացնում է En Son Haber լրատվականը:

Գործողության ընթացքում առգրավվել են Օսմանյան շրջանի Իզնիք և Չանաքքալե կերամիկական նմուշներ` բարձր որակի պատրաստությամբ:
Բացի այդ, 78 գտածոների թվում են սելջուկյան շրջանից արծաթափայլ սպասք, բրոնզե աշխատանքներ, Սեֆյան ժամանակաշրջանին պատկանող սաղավարտ և եկեղեցական սրբապատկերներ:

Դեպքի առիթով 1 անձ է բերման ենթարկվել, հետաքննությունը շարունակվում է:https://www.youtube.com/watch?v=sKZoqvnVyv4&feature=emb_logo

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )