Սննդամթերքի 7 տեսակ, որոնց գործածությունը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականությունը
Քաղցկեղն ամենավտանգավոր հիվանդություններից մեկն է, որը տարեկան հազարավոր մարդկանց կյանք է խլում: Մարդկությունն ամեն կերպ պայքարում է այս հիվանդության դեմ, սակայն խնդիրն այն է, որ ոչ բոլորին է հայտնի՝ որոնք են քաղցկեղի զարգացմանը նպաստող գործոնները, որոնցից հարկավոր է խուսափել:
Այս հիվանդությանը նպաստող հիմնական գործոններից մեկը սխալ սննդակարգն է, ուստի մասնագետները նշել են սննդամթերքի այն տեսակներ, որոնց գործածությունը բարձրացնում է քաղցկեղի զարգացման հավանականության:
Շաքար ու քաղցրացուցիչներ
Գիտնականները դեռ նախորդ դարում են պարզել, որ չարորակ ուռուցքները սնվում են շաքարներով: Միևնույն ժամանակ ուռուցքների աճին ու չարորակ բջիջների տարածմանն են նպաստում նաև ֆրուկտոզա պարունակող քաղցրացուցիչները:
Վերամշակում անցած միս
Բեկոնի, երշիկեղենի և վերամշակում անցած մսից պատրաստված այլ մթերքի հաճախակի գործածությունը 67%-ով բարձրացնում է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը: Մասնագետների կարծիքով՝ սա պայմանավորված է նրանով, որ նման մթերքը հարուստ է լինում քիմիական տարրերով ու կոնսերվանտներով:
Մարինացված ու ապխտած մթերք
Նման մթերքը հարուստ է նիտրատներով, որոնք նպաստում են պիտանելիության ժամկետի երկարացմանը, սակայն գիտնականները ենթադրում են, որ այդ հավելումները վնասակար ազդեցություն են ունենում բջիջների ամբողջականության վրա:
Արհեստական ճանապարհով աճեցված ձկներ
Նման ձկները մեծ քանակությամբ աճեցվում են բավական փոքր տարածքում, ինչը կտրուկ բարձրացնում է ձկների՝ տարատեսակ մակաբույծներով վարակվելու հավանականությունը: Նման խնդիրներից խուսափելու համար ձկները հաճախ մշակվում են տարատեսակ վարակազերծիչ նյութերով, որոնք ունենում են քաղցկեղածին հատկություններ:
Կարտոֆիլի չիպսեր
Չիպսերը տապակվում են չափազանց բարձր ջերմաստիճանի պայմաններում, ինչը նպաստում է դրանցում ակրիլամիդ քաղցկեղածին տարրի առաջացմանը:
Տարնսճարպեր
Տրանսճարպերը հիդրոգենացված յուղեր են, որոնց քիմիական բաղադրությունը փոփոխված է: Համի ու հոտի բարելավման համար դրանց մեծ քանակությամբ քիմիական նյութեր են ավելացվում: Որոշ տվյալների համաձայն՝ այս ճարպերը բարձրացնում են կրծքագեղձի քաղցկեղի զարգացման հավանականությունը:
Սպիտակ ալյուր
Այս ալյուրը ստացվում է ցորենի ինտենսիվ վերամշակման արդյունքում, ուստի դրանում գրեթե չեն պարունակվում սննդարար միկրոտարրեր: Միևնույն ժամանակ սպիտակ ալյուրն ունի բավական բարձր գլիկեմիկ ինդեքս, ինչի հետևանքով բարձրացնում է արյան մեջ շաքարի ու ինսուլինի մակարդակները: Նման խանգարումները նպաստում են ճարպերի կուտակման ու նյութափոխանակության խանգարման, ինչը բարենպաստ պայմաններ է ստեղծում օրգանիզմում բորբոքային գործընթացների ու չարորակ գոյացությունների զարգացման համար: Բացի այդ, ալյուրը հաճախ սպիտակեցվում է քիմիական նյութերով, որոնք նույնպես բավական վնասակար են:
Նյութի աղբյուրը՝ medikforum.ru
