Սյունիքի մարզում 53-ամյա տղամարդը ինքնաձիգով ինքնասպանության փորձ է կատարել և ստացել մարմնական վնասվածք ծնոտի շրջանում. ոստիկանություն
Երեկ՝ մայիսի 17-ին Սյունիքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել։ Ժամը 03։30-ի սահմաններում Գորիսի բժշկական կենտրոնից ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ է ստացվել, որ «ծնոտի բազմաբեկորային կոտրվածք, ստորին ծնոտի շրջանի պատռած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Տեղ գյուղի 53-ամյա տղամարդ։ Այս մասին Tert.am-ը տեղեկացավ ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանից:
«Հիվանդանոց են մեկնել ոստիկանության Գորիսի բաժնի օպերատիվ խումբը և պարզել, որ ժամը 03:30-ի սահմաններում Տեղ համայնքի վարչական տարածքում գտնվող «Ուրուսի խոտ» կոչվող վայրում բնակիչը ինքնաձիգով ինքն իրեն կարակել է և ստացել մարմնական վնասվածք ծնոտի շրջանում»,-ասաց նա և հավելեց, որ քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում:
