Սիբիրցի գիտնականները Յակուտիայում հայտնաբերել են «ամենահին» ալմաստը

Սիբիրցի գիտնականները Յակուտիայում մոտ 3,6 միլիարդ տարվա վաղեմության ալմաստ են հայտնաբերել։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Սիբիրյան մասնաճյուղի «Գիտությունը Սիբիրում» հրատարակության պորտալը, գրում է gazeta.ru-ն։

Հետազոտությունն իրականացվել է սիբիրցի գիտնականների կողմից՝ միջազգային խմբի կազմում։ Գիտնականները նշել են, որ ալմաստը, ըստ երևույթին, Երկրի վրա հայտնաբերվածներից ամենահինն է:

Share This