Սերենա Ուիլյամսը օլիմպիական խաղերի բացման արարողությանը կարմիր նրբագեղ զգեստով շքեղ տեսք ուներ
Փարիզի Օլիմպիական խաղերի բացման արարողությանը Սերենա Ուիլյամսը կարմիր նրբագեղ զգեստով շքեղ տեսք ուներ։

Թենիսի չեմպիոնը բացման արարողությանը ժամանել է Փարիզ՝ ամուսնու՝ Ալեքսիս Օհանյանի և վեցամյա դստեր՝ Օլիմպիայի ուղեկցությամբ։ Տոնակատարության համար Ուիլյամսն ընտրել է համարձակ մոնոխրոմ տեսք։
Նրա տեսքը բաղկացած էր Dolce&Gabbana-ի նրբագեղ կարմիր միդի զգեստից՝ընդգծող սիլուետով, քառակուսի դեկոլտեով, միջին երկարության թևերով: Նա հանդերձանքը համալրել է համապատասխան պայուսակով, շագանակագույն սրածայր կոշիկներով, թենիսի ապարանջանով և արծաթագույն ժամացույցով:
Ուիլյամսը նախկինում մասնակցել է Louis Vuitton հիմնադրամի նախաօլիմպիական միջոցառմանը:

Այս միջոցառման համար նա ընտրել է Louis Vuitton-ից երեք կտոր կոստյում։ Համույթը ավարտելու համար նա ավելացրեց սև կոշիկներ, կապույտ և կանաչ վանդակավոր պայուսակ և նրբագեղ ադամանդապատ վզնոց:
