Սեպտեմբերի 1-ը՝ առանց սթրեսի․ ինչպե՞ս պատրաստել երեխային դպրոց վերադառնալուն
Ծնողները պետք է խուսափեն ավելորդ ճնշումից. «պետք է լավ սովորես», «պետք է ամեն ինչ ճիշտ անես» ձևակերպումները մեծացնում են անհանգստությունը։ Ավելի արդյունավետ է նախապատրաստել իրականությանը և շեշտել. «Դու պարտավոր չես ամեն ինչ իմանալ առաջին իսկ օրվանից», նշեց մասնագետը։
Օգնում է դպրոցական միջավայրի կանխատեսելի դարձնելը՝ այցելել դպրոց, ցույց տալ դասարանը, տանը խաղարկել իրավիճակներ։ Ամաչկոտ երեխային չպետք է ստիպել սոցիալական ակտիվության, ավելի լավ է աջակցել փոքր քայլերով, ասաց հոգեբանը։
Առաջին օրերին լացը կարող է լինել բնական արձագանք, սակայն լարվածության շարունակման դեպքում պետք է պարզել պատճառը և անհրաժեշտության դեպքում դիմել մասնագետի։ Երեխայի արժեքը չի որոշվում գնահատականներով, ընդգծեց հոգեբան Լուսինե Ալավերդյանը։
