Սեթ Գրինը Բիլ Մյուրեյին մեղադրել է մանկության տարիներին իր նկատմամբ բռնություն կիրառելու համար

Ամերիկացի հումորիստ եւ պրոդյուսեր Սեթ Գրինը պատմել է, որ դերասան Բիլ Մյուրեյը, ով մեղադրվել է ոտնձգություն իրականացնելու համար՝ մանկության տարիներին իրեն աղբամանն է նետել։ Այս մասին Գրինը հայտարարել է YouTube-ի Good Mythical Morning շոուի ժամանակ։

Նրա խոսքով՝ դեպքը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ նա ինը տարեկան է եղել, եւ Մյուրեյի հետ նկարահանվելիս է եղել մի շոուում։ Դերասանին դուր չի եկել, որ երեխան բազմոցին իր տեղն է զբաղեցրել, եւ խնդրել է իջնել։ Գրինը չի հնազանդվել նրան, ինչին ի պատասխան Մյուրեյը նրան օդ է բարձրացրել եւ կախել աղբամանից։

«Ինձ կախեց աղբամանի վրայից ու ասաց՝ աղբը գնում է աղբաման: Ես գոռացի եւ ձեռքերս թափահարեցի։ Նա ինձ նետեց աղբամանի մեջ ու դա շրջվեց։ Ես սարսափեցի, փախա, թաքնվեցի իմ հանդերձասենյակի սեղանի տակ եւ սկսեցի լաց լինել»,- պատմել է դերասանը: Մյուրեյը, չի արձագանքել ֆիզիկական բռնության մասին մեղադրանքներին:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Բիլ Մյուրեյը նկարահանման հրապարակում սեռական բռնություն կիրառելուց հետո երիտասարդ կնոջը 100 հազար դոլար է վճարել: 72-ամյա արտիստը ականատեսների ներկայությամբ փորձել էր համբուրել նկարահանող խմբի անդամներից մեկին՝ ապա բռնություն կիրառել նրա նկատմամբ։

Դերասանը սակայն, պնդում է, որ կինը սիրախաղ է սկսել իր հետ, ինչին ի պատասխան կինն ասել է, որ վախեցել է։                                                                                                                                             

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )