«Սա է ճանապարհը Երկիրը պահելու»․ Նազենի Հովհաննիայանը սովորում է կրակել
Նազենի Հովհաննիսյանն ինստագրամյան հետեւորդնրի հետ կիսվել է հրաձգության դասերով։ Նա տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․
«Սկզբում կրակում էի ավտոմատացված ու ավելի հեշտ զենքով՝ մետաղական թիրախին… Հրայրի պես ուսուցիչ ունենալով՝ ստացվեց ամենը… հետո կրակեցի նրանով ինչ-որ ունենք… մեր երկրում: Թղթից թիրախին՝ բարդ զենքով էի կրակել, որ արդյունքը տեսնենք, ոչ թե մենակ լսենք: Դժվար էր իհարկե: Ու հա, ձեռքս օրեր առաջ շատ վատ վառել էի եռման ջրով… էդ օրն էլ թեթեւ կապտեց ինչ-որ մաս… լավ էլ ցուրտ էր էդ օրը…, բայց էդ հեչ, բանի տեղ դնող չկա… Ուղեղս կարեւորը դադարեց գոռալուց, որովհետեւ վերջնականապես ինձ հավաքեցի, որ կարողանամ հրահանգները կատարել: Ի գործ ու ի զեն էր միտքս: Ու հա , եթե անկեղծ՝ սա է ճանապարհը Երկիրը պահելու … զոհ չլինելու: Թումանյանի կկվի օրը չընկնելու…, որ ամեն անգամ աղվեսի կացնի մասին լսելիս ձագերին չձգի աղվեսին….»։
Դերասանուհին հավելել, է, որ կողմ է «մանիկյուրի» փոխարեն «փամփուշտին գումար տալուն»: «Ամեն բանն էլ կարեւոր է մարդու կյանքում, բայց մեր կյանքում առաջնահերթությունը ինքնապաշտպանությունը պիտի լինի»,-նշել է նա։
