Ռուս-վրացական պատերազմի հերթական տարելիցը

2008 թ-ի օգոստոսի սկզբին իրավիճակը Հարավային Օսիայում կտրուկ սրվեց։Ինքնահռչակ հանրապետության զինված ուժերի և վրացական ստորաբաժանումների միջև ինտենսիվ փոխհրաձգություն սկսվեց,որը օրեցօր ավելի էր թեժանում։
Արդյունքում,Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին որոշում կայացրեց ռազմական ուժի միջոցով վերահսկողության տակ վերցնել Հարավային Օսիայի ամբողջ տարածքը և մեկընդմիշտ վերջ դնել այս հակամարտությանը։Այն որ կոնֆլիկտի գոտում տեղակայված էին ռուս խաղաղապահներ և պաշտոնական Մոսկվան չեր էլ թաքցնում իր աջակցությունը հարավօսեթական ինքնահռչակ հանրապետությանը,ինչը անխուսափելիորեն հանգեցնելու էր ռուս-վրացական բախմանը,Վրաստանի նախկին ղեկավարությանը առանձնապես չեր անհանգստացնում։Կամ ուղղակի սխալ հաշվարկ էին արել։Իսկ Ռուսաստանին,որը ծայրաստիճան լարված հարաբերություններ ուներ պաշտոնական Թբիլիսիի հետ,միայն առիթ էր պետք՝Վրաստանին պատերազմի մեջ ներքաշելու և Աբխազիան ու Հարավային Օսիան սեփական վերահսկողության տակ առնելու համար։Սահակաշվիլին կամա,թե ակամա տվեց նրանց այդ հնարավորությունը։Վրացական բանակը ուժգին հրետակոծության ենթարկեց Հարավային Օսիայի տարածքը,որից հետո հարձակման անցան ցամաքային ուժերը և վրացական տանկերը՝կարճ ժամանակ անց հայտնվեցին Ցխինվալիի փողոցներում։Հիշեցնենք,որ ռուս-վրացական պատերազմը տևեց ընդամենը 5 օր։Վրացական կողմի կորուստները կազմեցին 408 սպանված,որից 170-ը՝զինծառայողներ էին,14-ը՝ոստիկաններ,ևս 224-ը՝խաղաղ բնակիչներ։Տարբեր աստիճանի վիրավորումներ էին ստացել 2 232 քաղաքացիներ,որոնցից 1 045-ը՝զինծառայողներ էին։Կարճատև պատերազմի արդյունքում,Հարավային Օսիայի վրացաբնակ գյուղերից հեռացել էր մոտ 26 000 քաղաքացի։Ռուսաստանի բանակի կորուստները,պաշտոնական տվյալներով,կազմել էին՝64 զոհված,283՝վիրավոր և 3 անհայտ կորած զինծառայողներ։
Այդ օրերին,ռուսական տանկերը տեղակայված էին Թբիլիսիից ընդամենը 30 կմ.հեռավորության վրա,և Վրաստանի մայրաքաղաքի վրա հարձակման իրական սպառնալիք կար։Բոլորիս հիշողության մեջ դեռ թարմ են այն ամոթալի կադրերը,թե ինչպես էր Վրաստանի նախկին նախագահ Մ.Սահակաշվիլին ծամում սեփական փողկապը։
Իրավիճակը մեղմելու համար,այստեղ արդեն գործի են անցնում Գերմանիայի նախկին կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին։Նրանց հաջողվում է համոզել Ռուսաստանի իշխանություններին չգնալ ավելի կտրուկ քայլերի և ըստ էության,բավարարվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքների փաստացի վերահսկմամբ։Այս ամենի արդյունքում,Ռուսաստանը պաշտոնապես ճանաչեց Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը։Մոսկվայի այս քայլին ի պատասխան,Թբիլիսին խզեց 2-ու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունները։Այժմ,Վրաստանից անջատված այդ հանրապետությունների տարածքներում տեղակայված են ռուսական ռազմակայաններ։
Այսօր ռուս-վրացական պատերազմի հերթական տարելիցի կապակցությամբ,Մուխատգվերդիի եղբայրական գերեզմանոց էր այցելել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։Նա ծաղկեպսակ էր դրել զոհվածների հիշատակին և հարցազրույց տվել տեղական լրատվամիջոցներին։«Новости-Грузия» լրատվական կայքի տեղեկացմամբ,Ղարիբաշվիլին՝կատարվածի մեղքը բարդել էր Սահակաշվիլիի վրա,հայտարարելով հետևյալը.«Վրաստանի 3-րդ նախագահ Մ.Սահակաշվիլիի չմտացված և սադրիչ քայլերի պատճառով հնարավոր չեղավ կանխել այդ ողբերգական պատերազմը։Սա դավաճանություն էր Սահակաշվիլիի և նրա թիմակիցների կողմից,ովքեր զոհաբերեցին մեր երկիրը,մեր ժողովրդին ու զինծառայողներին»,-ընդգծել էր Վրաստանի վարչապետը։Իրակլի Ղարիբաշվիլին լրագրողներին նաև հիշեցրել էր այն մասին,որ Սահակաշվիլիի կառավարությունը միակողմանիորեն չեղարկել էր՝Ռուսաստանի քաղաքացիների համար գործող մուտքի անցագրային ռեժիմը և ռուսաստանյան պետական ընկերություններին էր հանձնել՝Վրաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները։Բացի դրանից,նախորդ իշխանությունը իր աջակցությունն էր հայտնել՝Առևտրի համաշխարհային կազմակերպությանը՝Ռուսաստանի անդամակցության վերաբերյալ։
Վրաստանի գործող վարչապետի նման կոշտ քննադատություններն ուղղված նախկին նախագահի հասցեին վկայում են այն մասին,որ հարևան երկրում բավականին սուր պայքար է ընթանում իշխանության և ընդդիմության միջև։Չենք կարող չնկատել,որ Վրաստանի վարչապետ Ի.Ղարիբաշվիլին՝իր քաղաքական հակառակորդին քննադատելու մեջ,մինչև վերջ անկեղծ չգտնվեց։Հակառակ դեպքում կխոստովաներ,որ ինքն էլ է Ռուսաստանի հանդեպ որոշակի զիջումների գնացել,մասնավորապես չմիանալով՝այդ երկրի դեմ սահմանված միջազգային պատժամիջոցներին։

Արթուր Օգանեզով (Ambion-News.am-ի քաղաքական վերլուծաբան)

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )