ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑԵԼ ԵՆ ՆՈՐ ՍԱՆԿՑԻԱՆԵՐՈՎ 

Եվրամիությունը կարող է նոր սանկցիաներ կիրառել ընդդեմ Ռուսաստանի, եթե Ուկրաինայում հակամարտության էսկալացիա լինի։ Այս մասին հայտարարել է ԵԽ նախագահ Շառլ Միշելը, հավելելով, որ այնուամենայնիվ, Եվրամիությունը չի ցանկանում գնալ նման կտրուկ քայլերի։ Նա հավելել է, որ Բրյուսելում նախընտրում են ստեղծված իրավիճակը կարգավորել դիվանագիտական ճանապարհով։ «Եթե ռազմական ագրեսիա լինի, հասկանալի է, որ մենք խիստ սանկցիաներ կկիրառենք եւ հետեւանքները Ռուսաստանի համար կարող են լինել շատ ծանր»,- ասել է Միշելը, նշելով, որ ներկայումս ստեղծված իրավիճակը չափազանց տագնապահարույց է։ «Սակայն մենք հանգիստ ենք մնում եւ ցանկանում ենք ընթանալ դիվանագիտության ուղով»,- ասել է Միշելը։

 

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus ( )