Ռուսաստանը հարվածել է Կիևին․ առնվազն 9 զոհ, վիրավորների թվում՝ երեխաներ
Ռուսական բանակի հարվածի հետևանքով Կիևում, նախնական տվյալներով, զոհվել է առնվազն 9 մարդ, վիրավորվել՝ 46-ը, որոնց թվում՝ 5 երեխա։
Վնասվել են բազմաբնակարան շենքեր, քաղաքի տարբեր հատվածներում բռնկվել են հրդեհներ, իսկ փրկարարները շարունակում են որոնողափրկարարական աշխատանքները։
