Ռուսական բանակը նոր ռազմաճակատ է բացում` Սումի ուղղությունը

Քիչ առաջ ռուսական մի շարք աղբյուրներ տարածեցին լուր, որը հաստատվելու դեպքում կնշանակի, որ այս պահին Կիեւի միակ լուրջ խնդիրը Խարկովը չէ:

Այսպես, ըստ աղբյուրների, ռուսական ուժերը, Խարկովի հաջողությւոնենրին զուգահեռ, հարձակում են սկսել նաեւ Խարկովի մարզի հարեւան Սումի մարզի եւ Սում մարզկենտ րոնի ուղղությամբ:

Ավելին, այդ մասին հայտնել են նաեւ որոշ ուկրաինական աղբյուրներ, որ այս պահին ընթանում են բախումներ մարզի սահմանային գոտում, եւ ռուսական ուժերը սկսում են խոշոր հարձակում:

Այսպիսով, ուկրաինական կողմի համար, ըստ ամենայնի, Խարկովից զատ եւս մեկ ճակատ է բացվելու: Այս պահին մեկ նյուանս արդեն տեսանելի է. ուկրաինական հրամանատարության կողմից կան ակնարկներ, որ Խարկովի հատվածում ուժերը մեծ հավանականությամբ չեն բավարարում, եւ ռեզերվներ կարող են տեղափոխել այլ ուղղություններից, այդ թվում` Չասով Յարից` այն մատնելով բախտի քմահաճույքին: Եթե այս ամենին գումարվի եւս մեկ ճակատ` Սումը, ապա ուկրաինական ռեզերվների բավարարել-չբավարարելու խնդիրը դառնում է շատ ավելի ծանր:

Փոխարենը, ռուսների ակտիվ հարձակումները ձգվում են ողջ ուկրաինական շփման գծով մեկ` Սումից մինչեւ Զապորոժե-Խերսոն: Այս պահին էլ մյուս բոլոր հատվածներում ուկրաինական ուժերը ռուսներին կասեցնելու լրջագույն խնդիր ունեն, եւ Խարկովի, գումարած` Սումի նոր ճակատները կարող են հանգեցնել շփման ողջ գծով մեկ ուկրաինական պաշտպանության փլուզման: Նախնական փուլում, առնվազն մինչեւ Դնեպր:

Ու այս ամենն այն պահին, երբ ընդամենը 10 օրից նախագահ Զելենսկին կորցնում է իր լեգիտիմությունը:

Share This