Ռոբերտ Քոչարյանի ուղերձը՝ Հանրապետության օրվա առթիվ

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանի շնորհավորական ուղերձը․

«Շնորհավորում եմ Հանրապետության օրվա առթիվ։

Սարդարապատում մեր ազգն ապացուցեց, որ ունակ է ծանր ժամանակներում համախմբվել և փրկել պետականությունը: Դա արվեց ռազմական հերոսությունների և խիզախության շնորհիվ:

Հունիսի 7-ին, Սարդարապատի համախմբվածության օրինակով, պետք է դրսևորենք քաղաքացիական խիզախություն: Մեր քվեով պետք է վռնդենք արդեն իսկ մեր երկրի ներսում գտնվող թշնամուն:

Մեր պետության լավագույն օրերն առջևում են:

Փա՜ռք Սարդարապատի հերոսներին»։

Share This