Ռիչարդ Գիր. Նոր աշխարհը լինելու է կանանց շնորհիվ
Ռիչարդ Գիրը և նրա կինը՝ Ալեխանդրա Սիլվան, հայտնվել են «Elle Spain»-ի փետրվարյան համարի շապիկին՝ բացահայտելով իրենց տեղափոխությունը Մադրիդ:

Չնայած 33-ամյա տարիքային տարբերությանը և աշխարհագրական հեռավորությանը, որը նրանց բաժանում էր սկզբում, զույգն այժմ «ավելի երջանիկ է, քան երբևէ»։
«Մենք ավելի երջանիկ ենք, քան երբևէ։ Նա երքանի է, քանի որ տանն է, իսկ ես երջանիկ եմ, որովհետև եթե Ալեխանդրան երջանիկ է, ես նույնպես երջանիկ եմ»,- նշել է Գիրը։

«Մենք հարազատ հոգիների նման ենք», – ասել է Ալեխանդրան: «Մենք ունենք նույն արժեքները, մենք նույն կերպ ենք տեսնում աշխարհը և առաջին իսկ պահից զգում ենք, որ վաղուց ենք ճանաչում միմյանց։ Սա միայն մեկ անգամ է լինում, եթե ընդհանրապես լինում է: Մեզ միավորել է մեր անցյալ կյանքի կարման»։

«Ռիչարդը շատ նվիրված և իսկական հայր է: Նա սիրում է երեխաների համար հեքիաթներ կարդալ: Թվում է, թե հովվերգական պատկեր է, բայց այդպես է։ Նա հրաշալի հայր է։ Նա չի պատրաստում: Ես պատրաստում եմ, բայց երբ պատրաստում եմ, նա կիթառ է նվագում»:

Ըստ Ռիչարդի՝ «նոր աշխարհը լինելու է կանանց կողքին և շնորհիվ»: «Դալայ Լաման մի անգամ ինձ ասաց, որ կարեկցանքն ու բարությունը ժառանգել է ոչ թե հորից, այլ մորից»:
