ՌԴ ՊՆ-ն հայտնել է սերժանտ Սուրեն Գրիգորյանի կատարած սխրանքի մասին


Դ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայում «ՌԴ ռազմական հատուկ գործողության» ընթացքում սերժանտ Սուրեն Գրիգորյանի կատարած սխրանքի մասին: Այս մասին հայտնում է Sputnik-ը։ «Զինծառայողն օպերատիվ կերպով հայտնաբերել է ՌԴ ԶՈւ-ի վրա հարձակվել ցանկացող դիվերսանտներին։ Այդ մասին նա զեկուցել է ավագ հրամանատարին, և նրա հաշվարկով հակաօդային պաշտպանության համակարգը մարտի է մտել»,-ասվում է զեկույցում, ըստ որի՝ «սերժանտին հաջողվել է պահել գիծը, քանի դեռ ուժերը չեն հասել, որոնք ավելի ուշ ոչնչացրել են ավելի քան 10 հակառակորդ»։

Նշվում է, որ Գրիգորյանը դիրքում Ուկրաինայի զինված ուժերի հարձակման պահին կատարել է ռուսական գումարտակի մարտավարական խմբի դիրքերի պաշտպանության խնդիրները։

Share This

COMMENTS

Wordpress (0)
Disqus (0 )