Ռանոսի գոլը` տուրի լավագույն գոլի հավակնորդ(տեսանյութ)

Հայաստանի հավաքականի և Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» հարձակվող Հրանտ-Լեոն Ռանոսի՝ Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրում Ուելսի դարպասն ուղարկված երկրորդ գնդակը հավակնում է դառնալ տուրի լավագույնը, հաղորդում է մրցաշարի մամուլի ծառայությունը:

Մրցանակին հավակնում են նաև Բերնարդու Սիլվան (Պորտուգալիա), Յասիր Ասանին (Ալբանիա) և Էլիֆ Էլմասը (Հյուսիսային Մակեդոնիա):

Հրանտ-Լեոն Ռանոսի գոլի համար կարող եք քվեարկել ԱՅՍՏԵՂ:

Share This